ԱՄՆ-ը խիստ նախաձախնդիր է, որ Հայաստանը հայ-թուրքական արձանագրություններից հետ չկանչի իր ստորագրությունը: Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպանը խոսելով հայ-թուրքական հարբերությունների ներկա փուլի մասին ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Պաշտոնապես միջնորդ համարվող, սակայն իրականում Միացյալ Նահանգների պատվերը կատարող Շվեցարիայի արտգործնախարարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ այս գործընթացը հետ գնալ չի կարող: Թե ինչու՞, չհասկացա: Շատ էլ լավ կարող է եւ պետք է, որ հետ գնա: Բայց ԱՄՆ-ն ամեն ջանք կգործադրի, որ Հայաստանը հետ չվերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից»,-ասաց ՀՅԴ գործիչը` հավելելով այնումաենայնիվ, որ Հայաստանն իր շահերից ելնելով պետք է հետ վերցնի այն: