Փարիզում 82 տարեկանում կյանքից հեռացել է Վետերանների ազգային ֆեդերացիայի նախագահ Անդրե Սեֆերյանը, հայտնում է Nouvelles d’Armenie–ը։
Պարբերականը հայտնում է, որ Սեֆերյանը ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել 2016-ի փետրվարին։ Անդրե Սեֆերյանին հրաժեշտ տալու արարողությունը կանցնի հայկական Սուրբ Մարիամ եկեղեցում։





























