Կանբերայում հարյուրավոր ավստրալացիներ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ մարգագետնում զբոսնելու: Դրանով նրանք իրենց բողոքն են հայտնել խորհրդարանի շենքի շուրջ 2,5 մետրանոց պարիսպ կառուցելու դեմ: Նախկինում խորհրդարանականները այս նախաձեռնությանն աջակցել են: BBC-ի փոխանցմամբ՝ պարսպի կառուցման աշխատանքները կարող են սկսվել արդեն 2017 թվականին:
Դա արվում է անվտանգության հակաահաբեկչական միջոցառումների ուժեղացման շրջանակում: Սակայն պարիսպը Կանբերայի բնակիչների համար անհասանելի կդարձնի շրջակա տարածքը, որտեղ նրանք սիրում են հանգստանալ:
Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբորնը, սակայն, Huffington Post Australia-ին ասել է, որ խորհրդարանի հսկման նոր միջոցառումները «ծայրահեղ կարեւոր են»:





























