Պատմության ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները Աֆղանստանում համատեղ գործողություն են իրականացրել՝ չորս թմրալաբորատորիաներ ոչնչացնելով:

Գործողությունն իրականացվել է Պակիստանի հետ սահմանից մի քանի կմ հեռավորության վրա: Ոչնչացվել է հերոինի արտադրության երեք եւ մորֆինի արտադրության մեկ լաբորատորիա: Թմրավաճառներին 1 մլրդ դոլարի վնաս է հասցվել: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել են ռուսաստանցի իրավապահները:

Ոչնչացված հերոինը կբավարարեր 200 մլն չափաբաժնի: