Նյու Յորքի նահանգում ոստիկանությունը փակ մեքենայի միջից փրկել է սառած կնոջ, որը, ինչպես պարզվել է, մանեքեն է: Զավեշտալի միջադեպը տեղի է ունեցել Հադսոն քաղաքում: Ոստիկանությունը, ահազանգ ստանալով, ժամանել էր «դեպքի վայր»:

Մեքենայի հետեւի նստատեղի վրա նրանք տարեց կնոջ էին նկատել՝ թթվածնային դիմակով եւ անվտանգության գոտին կապած: Իրավապահները որոշել էին, որ կինը մնացել է մեքենայի մեջ եւ սառել, քանի որ գիշերը -13 աստիճան ցուրտ է եղել: Սակայն պարզվել էր, որ «սառած կինը» մանեքեն է, որը դրա տերն օգտագործել էր բժշկական օգնություն ցուցաբերելու մարզումների ժամանակ: