Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ ճանաչման մասին հարցի միաձայն դռնբաց քննարկումներով, ոչ միայն անհեթեթ վիճակում հայտնվեցինք, այլեւ` մեծ հարված հասցվեց Արցախի շուրջ ընթացող գործընթացներին: Այս մասին նշված է «Պառլամենտարիզմի Կենտրոն» ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:
«ԼՂՀ ճանաչման մասին հարցի միաձայն դռնբաց քննարկումները կամ բեմականացումը Ազգային ժողովում, այն էլ` «ընդդիմության» նախաձեռնությամբ, ցույց տվեցին, որ ՀՀԿ-ականներն իրենց ապօրինի իշխանության երկարաձգման համար, անգամ, այս հարցում չափ ու սահման չունեն:
Մենք խստորեն դատապարտում ենք սույն մոտեցումները եւ հորդորում, այդ թվում, բոլոր «միամիտներին», որ այսուհետ`ԼՂՀ հարցով, ի սկզբանե վիճարկելի, ցանկացած հարց քննարկվի դռնփակ նիստերում»,- ասված է հայտարարության մեջ:




























