ԱՄՆ-ում ձնաբուքը հարյուրավոր ավտովթարների եւ չվերթների չեղարկման պատճառ է դարձել: Ավտովթարներից զոհվել է 2 մարդ Միննեսոտայի եւ Օհայոյի նահանգներում, հայտնում է ՏԱՍՍ-ը

Միայն Միննեսոտայում նախօրեին գրանցվել է 490 վթաեւ, որոնցից մեկը՝ մահվան ելքով:  Օհայոյի նահանգում զոհվել է 20-ամյա մի կին, որը կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել մեկ այլ մեքենայի:

Ավտովթարներ են տեղի ունեցել նաեւ Մերիլենդի եւ Վիրջինիայի նահանգներում: