Չինաստանի Սիչուանի նահանգում տղամարդը պսակադրության ժամանակ հագել է հարսի զգեստը, քանի որ հարսնացուն վախեցել է դրանով գեր երեւալ, հայտնում է Daily Mail-ը:

Ու Շուայը ցանկացել է սատարել սիրելի Օու Ցյանին եւ փոխանակել հագուստը: Հարսը խորանի մոտ սեւ կոստյումով էր, իսկ փեսան՝ սպիտակ զգեստով:  Տղամարդուն նաեւ շպար էին արել:

«Նման առանձնահատուկ առիթով ես ցանկացա ցույց տալ, որ պատրաստ եմ ինձ կնոջս տեղում  պատկերացնել, մտնել դրության մեջ: Դա ամուսնության հարցում ճիշտ դիրքորոշում է»,- ասել է Շուայը: Որպեսզի նա տեղավորվի զգեստի մեջ, անհրաժեշտ է եղել դերձակի միջամտությունը: