Apple, Google եւ Uber ընկերությունները չէին մասնակցի ԱՄՆ-ում մուսուլմանների «ռեեստրին», որի հնարավորությունը չէր բացառում Դոնալդ Թրամփը, հայտնում է DW-ն:

Google-ից հայտնել են, որ ընկերությունը նման առաջարկ չի ստացել: Amazon-ից եւ Oracle-ից հարցմանը չեն պատասխանել: ԱՄՆ-ում մուսուլմանների «ռեեստրի» ի հայտ գալու հետ կապված մտահոգությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը,  նոյեմբերի կեսին պատասխանելով NBC-ի լրագրողի հարցին, ասել էր, որ հաստատ գործնականում կիրագործեր դա, իսկ դրա համար լավ կազմակերպված կառավարում է անհրաժեշտ: Ավելի ուշ նոր նախագահն ասել էր, որ ինքը չի առաջարկել նման ռեեստր ստեղծել: