ՈւԵՖԱ-ի Գործկոմի չորս անդամներին Ուկրաինայի ներկայացուցիչների կողմից կաշառառելու մասին կիպրոսցի Սպիրոս Մարանգոսի հայտարարությունները հետաքրքրել են նաեւ Ռումինիայի հակակոռուպցիոն մարմիններին:
Տեղեկություններ են հայտնվել, որ կաշակերներից մեկը կարող է լինել Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միրչա Սանդուն: Կասկածյալը հերքում է մեղադրանքները, սակայն AP-ն հաղորդում է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հանձաժողովը հետաքննություն է սկսել:





























