Ղազախստանի հարավում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Ղազախստանի սեյսմոլոգիական փորձարարա-մեթոդական խումբը։

Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժը գրանցվել է առավոտյան ժամը 11.54-ին, էպիկենտրոնը գտնվե է Ալմաթիից 138 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։

Ալմաթիում ցնցումների ուժգնությունը կազմել է 2-3 բալ։