Kyodo գործակալության կողմից անցկացված հարցման տվյալներով, Ճապոնիայի բնակիչների 54,3 տոկոսը բացասաբար է գնահատում երկրի վարչապետ Սինձո Աբեի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ երկկողմ բանակցությունների արդյունքները, հաղորդում է Gazeta-ն։

Նշվում է, որ այդ ֆոնին Աբեի կառավարության վարկանիշն ընկել է 5,9 տոկոսով՝ հասնելով 54,8 տոկոսի՝ նոյեմբերին իրականացված հարցման արդյունքների համեմատությամբ։

Հարցման մասնակիցների միայն 38,7 տոկոսն է դրական գնահատել այդ բանակցությունները։