Այսօր` հոկտեմբերի 29-ին Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանն իր այսօրվա վճռով ազատ է արձակել ՀՀՇ վարչության անդամ, վանաձորցի Աշոտ Մանուկյանին: Նա ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերից հետո եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման` ոստիկանի նկատմամբ ծանր հետեւանքներ առաջացրած բռնություն կիրառելու մեղադրանքով:
Քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը բանտում է անցկացրել 2 տարի 8 ամիս եւ ազատ է արձակվել պատժաժամկետի կեսը կրելուց հետո:
Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում նիստը նախագահել է դատավոր Մուշեղ Հարությունյանը:




























