Իրանը համաձայնվել է վերսկսել բանակցություններն իր ատոմային ծրագրի շուրջ միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ: 

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 10-ից հետո: Թեհրանը կոչ է արել համաձայնության գալ տեղի եւ ժամկետի վերաբերյալ:

Վերջին բանակցությունները կայացել են 2009թ. հոկտեմբերի 1-ին` Ժնեւում:

«Վեցնյակի» կազմում ընդգրկված են ՄԱԿ ԱԽ մշտական անդամները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա, նաեւ Գերմանիան, որոնք Իրանին մեղադրում են ատոմային զենքի ստեղծման աշխատանքներ իրականացնելու մեջ: Իրանը պնդում է, որ  իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ բնույթ: