Յակուտիայում Տիկսի բնակավայրի մերձակայքում Իլ-18 օդանավ է կործանվել: Օդանավում 39 մարդ է եղել. 32 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ավիաաղետի հետեւանքով 5 մարդ է փրկվել:
Հաղորդվում է, որ անկումից հետո օդանավը երեք մասի է բաժանվել, հրդեհ չի բռնկվել:
Աղետի հիմնական վարկածներ են համարվում օդաչուների սխալն ու եղանակային վատ պայմանները:





























