Յակուտիայում գտել են օդանավի կործանման վայրը, ուղղաթիռներ են ուղղվել դեպքի վայր: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Իլ-18-ի կործանման վայր երեք Մի-8 ուղղաթիռ է ուղղվել՝ փրկարարների եւ բժիշկների փոխադրելով»,- նշել է աղբյուրը:

Օդանավը կործանվել է Տիկսի բնակավայրի մերձակայքում: Այն պատկանում էր Ռուսաստանի օդատիեզերական ուժերին:

Կործանվելուց հետո օդանավը երեք մասի է բաժանվել, հրդեհ չի բռնկվել: Իլ-18-ում 39 մարդ է եղել. 32 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Նախնական տվյալներով՝ միայն 4 մարդ է փրկվել:

Ավիաաղետի պատճառ կարող էին դառնալ օդաչուների սխալը կամ եղանակային վատ պայմանները: