Ncell մասնավոր ընկերությունն առաջինն է աշխարհում, որ անլար ինտերնետի սարքավորումներ է տեղադրել աշխարհի ամենաբարձր՝ Հիմալայներ լեռնաշղթայի Էվերեստ լեռան վրա:
«Այդ բարձրության վրա կապն ավելի արագ կլինի, հասանելի կլինի ինչպես Նեպալի բնակիչների, այնպես էլ ալպինիստների համար: Այսօր գագաթից ստացվել է առաջին տեսաազդանշանը»,- ասել է ընկերության ղեկավար Պասի Կոյստինենը:
Էվերեստը (այլ անունով՝ Ջոմուլունգմա) երկրագնդի ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը տարբեր հաշվարկներով հասնում է 8844-ից 8852 մետրի:





























