Հոկտեմբերի 31-ին` Ս. Պատարագի ավարտին, Արարատի Ս. Հակոբ եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի եկեղեցու նորակառույց զանգակատունը:  

Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ Ս. Հակոբ եկեղեցին կառուցվել է 1866 թվականին, Պարսկաստանի Մակու քաղաքից ներգաղթած հայերի նախաձեռնությամբ: Զանգակատունը կառուցվել է մեկ տարում տեղաբնակ Ստեփան եւ Սամվել Վարդանյանների բարերարությամբ:

Զանգակատան կառուցումից զատ բարերարներն ամբողջությամբ ստանձնել են եկեղեցու հարդարման եւ դեպի եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները: