Հոկտեմբերի 28-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու կասկածանքով, Շինարարների փողոցից բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 46-ամյա Նորիկ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա ավտոտնակի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է «Սեդալգին նեո» դեղամիջոցի 40 հաբ, 5 մլ տարողության ներարկիչ` 3,8 մլ մոխրագույն լուծույթով, 20 մլ ներարկիչ` 16 մլ կարմրավուն լուծույթով, եւ 5 մլ ներարկիչ` 4 մլ նույն` կարմրավուն լուծույթով: Նորիկ Հ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը «Սեդալգին նեո» դեղամիջոցից թմրանյութ պատրաստելու բաղադրամասեր են` անձնական օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: