ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կողմնորոշվել է բանակի նախարարի պաշտոնի համար թեկնածության հարցում։ Reuters-ը, վկայակոչելով Թրամփի անցումային թիմը, հայտնել է, որ բանակի նախարար է դառնալու միլիարդատեր Վինսենթ Վիոլան։

«Իր գերազանց ռազմական ծառայութամբ ու բիզնեսում տպավորիչ հաջողություններով նա ապացուցել է, որ ունակ է առաջնորդ լինել ու զգալի արդյունքների հասնել»,- նշված է Թրամփի ներկայացուցիչների հայտարարության մեջ։