Toyota խոշորագույն ավտոմեքենաշինական ընկերությունը նոր սկանդալի մեջ է հայտնվել:
CNBC հեռուստաալիքի տվայլներով, ընկերությունը ԱՄՆ-ում գաղտնի գնել է սեփական արտադրության այն մեքենաները, որոնց վրա թերություններ են արձանագրվել:
Toyota-ի ներկայացուցիչները խոստովանել են ավտոմեքենաների գնման փաստը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, միայն ԱՄՆ-ում 2010թ. հետ է կանչվել 23,5 մլն ավտոմեքենա, որի ուղիղ կեսը բաժին է հասել Toyota-ին:
Ընկերությունը հետ է կանչում մեքենաներն արդեն 15-րդ անգամ: Հոկտեմբերին ընկերությունը հայտարարել էր 1,53 մլն մեքենաների հետկանչի մասին:





























