Յուվենտուսի կիսապաշտպան Միլոշ Կրասիչը արժանացել է «Ոսկե գետակինճ» մրցանակի, որը տրվում է ֆուտբոլային սիմուլյանտներին:

Իտալիայի առաջնության Բոլոնիայի հետ խաղում Կրասիչը խատում էր ձեւացրել տուգանային հրապարակում: Դրա համար նա որակազրկվեց երկու խաղով:  

Այժմ իտալական «Striscia la notizia» հաղորդաշարի վարող Վալերիո Ստաֆելին Կրասիչին անակնկալի է բերել Վինովոյի մարզաբազայի մուտքի մոտ` հանձնելով տարօրինակ մրցանակը: