Իսլանդական Ստյարնան ֆուտբոլային ակումբն աշխարհին հայտնի դարձավ գոլերը տարօրինակ ձեւով նշելու շնորհիվ: Իսլանդացիների փառքը հանգիստ չի տալիս մյուսներին: Աշխարհում սկսվել է մի մրցավազք, որը կարելի է անվանել «Տոնիր գոլդ առավել օրիգինալ»:
Բրիսբեր Ռոարի խաղացող Իվան Ֆրանյիչի գեղեցիկ գոլը ֆուտբոլիստները նշել են մաքոքի տեսքով:
Իսկ Ռեալ Սոսյեդայի հարձակվող Անտուան Գրիզմանը Դեպորտիվոյի դարպասը խփած գոլից հետո դուրս է եկել խաղադաշտից եւ նստել է վազքուղյակում կանգնեցրած մեքենան, որի մեջ են լցվել նաեւ մյուս ֆուտբոլիստները:





























