«Անելիք բանկը» մտադիր է ավելի ակտիվ աշխատել քաղաքացիների ու փոքր բիզնեսի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է բանկի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը։
Բանկի կորպորատիվ պորտֆելը շարունակում է մնալ խոշոր ու հուսալի։ Պահպանելով այդ առավելությունը, բանկը ուզում է ընդլայնել հաճախորդների շրջանակը։ Դրա համար ծրագրել ենք նոր նորարարական ծառայություններ ( այդ թվում հեռավոր բանկինգի), նաև ոչ տոկոսային եկամուտների ծառայություններ (օրինակ վճարումների ընդունումը)։
«Այս ձևով մենք ուզում ենք բնակչության ավելի լայն մաս ընդգրկել, այդ թվում նրանց, ովքեր առաջ մեր բանկի հետ կապեր չեն ունեցել»,- հավելել է նա։
Նկատենք, որ 2015-ի արդյունքներով բանկի՝ ձեռնարկություններին տրամադրվող վարկերի պորտֆելը կազմում էր մոտ 30․1 մլր դրամ, ֆիզիկական անձանց՝ 29․7 մլրդ , անհատ ձեռներեցներին՝ մոտ 3․5 մլրդ դրամ։ Վարկերի ընդհանուր պորտֆելը կազմել է մոտ 63․3 մլրդ դրամ։ Դա 6․35 տոկոսով շատ է, քան 2014-ին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից «Անելիք բանկ» ՓԲԸ-ի նոր բաժնետեր ունի՝ FISTOCO LTD ընկերությունը, որը համալրել է բանկի կապիտալը 21․8 մլր դրամով ու հասցրել այն 39 մլրդ-ի։ Այսպիսով, բանկը գերակատարել է 30 մլրդի նվազագույնը, որը պարտադիր է 2017-ից։ FISTOCO LTD-ն դարձել է բանկի բաժնետոմսերի 59․68 տոկոսի սեփականատերը (անուղղակի մեծամասնական մասնակիցն է դարձել Վարդան Դիլանյանը)։
Լիբանանյան CreditBank S.A.L–ը պահպանել է բաժնետոմսերի 40․32 տոկոսը։
Վարդան Դիլանյանը 2002-2007 թթ․ ղեկավարել է Ernst&Young աուդիտորական ընկերության Ռուսաստանի ու ԱՊՀ-ի ֆինանսական շուկաների դեպարտամենտը։ 2007-2008 թթ․ եղել է «Բինբանկ» ԲԲԸ-ի նախագահը, հետո «ՏրանսԿրեդիտԲանկ»-ի կառավարման նախագահի խորհրդականը։
2012-ին նշանակվել է Accenture ընկերության ֆինանսական պրակտիկայի տնօրեն Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում։





























