Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների առաջին կետը լիովին բխում է Թուրքիայի շահերից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Stratejikboyut կայքէջը։
Նա նշում է, որ Թուրքիան խնդիրները կարգավորելու դեպքում կդառնա ավելին, քան տարածաշրջանային ուժ եւ նրա դեմը ոչ ոք չի կարող առնել:
«Եթե Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարցերը լուծվեն արձանագրությունների առաջին հոդվածը կլինի լրիվ Թուրքիայի շահերից, իսկ երկրորդ մասը կներկայացնի համատեղ երկրների շահերը։ Մեղադրանքները ոչ ոքի օգուտ չեն տա։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ տարիներ է տեւել սառը պատերազմը, սակայն մենք ցեղասպանությունը չենք ընդունում։ Հայերը աշխարհում տանում են ցեղասպանության ճանաչման քաղաքականություն։ Այդ սառնությունը գնալով երկու երկրների միջեւ խնդիրներ է առաջացնում։ Ձեզ հայտնի հայ-թուրքական համատեղ արձանագրությունը, ներկայացնելու է թե Ադրբեջանի, թե Թուրքիայի շահերը»,- նշել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը։



















