2020-ին «Հայաստանի էլցանցեր» ընկերությունն ուզում է էլեկտրաէներգիայի կորուստների մակարդակը ցանցում հասցնել 8 տոկոսի։ Այս մասին դեկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է «Էլցանցերի» գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Հիմա ընկերության ցանցերում կորում է էլեկրակայաններից ստացված էներգիայի 11 տոկոսը։ Ընկերությունը նոր միջոցներ կներդնի էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման ու բաշխիչ ցանցերի արդիականացման մեջ, հավելել է նա։

Բացի դրանից կբարելավվի նաեւ վաճառված էլեկտրաէներգիայի հաշվարկումը։ Դրա համար ընկերությունը մի շարք փորձնական նախագծեր կիրականացնի ՝ կառավարման ավտոմատիզացված համակարգերի տեղադրման ու հաշվիչների տվյալները պլանշետների օգնությամբ հաշվելու համար։