Իրաքում տեղի է ունեցել հերթական ահաբեկչությունը։ Այս անգամ Բաղդադից հյուսիս-արեւելք գտնվող Բալադ-Ռուզ քաղաքում։
Համաձայն իրավապահ մարմինների տվյալների, պայթուցիկ սարքը գործի է դրել քաղաքի սրճարաններից մեկում գտնվող մահապարտ-ահաբեկիչը։
Պայթյունի արդյունքում զոհվել է ամենաքիչը 25 մարդ, տասնյակները վիրավորվել են։




























