Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատման պալատը սահմանափակ քանակությամբ մետաղադրամ է թողարկել Ջոն Լենոնի դիմանկարով:
Երգիչ ու կոմպոզիտոր, լեգենդար «Բիթլզի» անդամն ընտրվել է հասարակական քվեարկության արդյունքում: Նա առաջ է անցել անգլիացի գրող Ջեյն Օսթինին եւ մշակույթի այլ հայտնի գործիչների:
Մետաղադրամի վրա Լենոնը երկար մազերով է, այտամորուքով եւ իրհայտնի կլոր ակնոցներով, գրում է Gazeta.ru-ն:
Հոկտեմբերի 29-ին թողարկված մետաղադրամի անվանական արժեքը 5 ֆունտ է, բայց այն կարելի է ձեռք բերել 44,99 ֆունտով:



























