Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Եմենից ԱՄՆ թռչող օդանավում հայտնաբերվել են ռումբերով լի ծանրոցներ: Նրա խոսքով, ծանրոցները հասցեագրված են եղել «Չիկագոյի հրեական կրոնական կազմակերպություններին»:
Օբաման հայտարարել է, որ մտադիր են «ոչնչացնել Եմենում գոյություն ունեցող ահաբեկչական խմբավորումը»,- գրում է Lenta.ru-ն:
Ծանրոցներում եղել են տպիչի քարթրիջներ, որոնց լարերով միացված է եղել ինչ-որ էլեկտրոսխեմա:
Նման ծանրոցներ հայտանբերելու հետ կապված, բեռներ տեղափոխող ամերիկյան երկու խոշոր ընկերություններ` UPS-ն ու FedEx-ը դադարեցրել են բեռնափոխադրումները Եմենից:





























