Փաստաբան Շալվա Խաչապուրիձեի դիմումի հիման վրա Հաագայում քրեական գործ է հարուցվել Միխայիլ Սահակաշվիլիի դեմ:
Խաչապուրիձեն 150 էջանոց դիմում-հայտարարություն է ուղարկել դատարան, որտեղ մանրամասն ներկայացնում է «Վրաստանի իշխանությունների կողմից իրականացրած հակաօրինական գործողությունները»:
«Փաստաբանների ասոցիացիան» արդեն պատրաստակամություն է հայտնել համագործակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
«Ոչ մի երկրում ոչ մի բռնապետ 200 փաստաբան չի ձերբակալել: Իսկ ներկայիս ռեժիմը 2003 թվականից սկսած քրեական պատասխանատվության է ենթարկել 200 փաստաբանների»,- հանդիպման ժամանակ հայտարարել է ասոցիացիայի նախագահ Խախա Խաթիաշվիլին:





























