Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 18-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել ԼՂՀ Ազատամարտիկների միության և Հայաստանի պաշտպանության նախարարության ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։

Խաղը բաղկացած էր 35 րոպեանոց երկու խաղակեսերից։ Թեժ պայքարում 3։2 հաշվով հաղթել է Ղարաբաղի թիմը։

Խաղին ներկա էին ԼՂՀ և ՀՀ նախագահներ Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանը, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Նախքան խաղի սկսվելը տեղի են ունեցել ռազմա-մարզական և մշակութային միջոցառումներ, որոնք կացմակերպվել էին ԼՂՀ Պաշտպանության բանակի, ԼՂՀ-ի Սպորտի պետական կոմիտեի և հասարակական կազմակերպությունների կողմից։

Հանդիպման ավարտից հետո խաղարկվել են մեկ տասնյակից ավելի թանկարժեք մրցանակներ։ Ամենախոշոր շահումը՝ ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան, բաժին է հասել Ստեփանակերտի բնակիչ Գոհար Գրիգորյանին։