Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Սպորտ-Էքսպրեսի հետ հարցազրույցում նշել է, որ ֆեդերացիան ուշադիր հետեւում է Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի բոլոր մրցակիցներին, եւ նոյեմբերի 17-ին ՀՖՖ ներկայացուցիչները կմեկնեն Վորոնեժ` Ռուսաստան - Բելգիան հանդիպմանը ներկա լինելու համար:

Անդրադառնալով Ռուսաստանի եւ Հայաստանի հավաքականների առաջին հանդիպումը Երեւանում անցկացնելու որոշմանը` Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ մեծ տարբերություն չի տեսում, որտեղ սկսել: Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկն ընդունվել է, քանի որ մարտին Ռուսաստանում դեռ ցուրտ է եւ բացասական ջերմատսիճանի պայմաններում, կիսադատարկ ստադիոնում խաղալը սխալ է: Ֆուտբոլը հանդիսականների համար է, իսկ մարտի վերջին Հայաստանում արդեն տաք: Հայրապետյանը նշել է, որ այդ քայլին գնացել են` ելնելով բացառապես սեփական շահերից: