Բրազիլիայում հոկտեմբերի 30-ին տեղի է ունենում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ հաղթանակի առավելագույն շանսեր ունի իշխող Աշխատավորների կուսակցության թեկնածու Դիլմա Ռուսեֆը: Հոկտեմբերի 3-ին կայացած առաջին փուլում նրա օգտին քվեարկել է ընտրողների 47 տոկոսը:
Ռուսեֆի մրցակիցը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Ժ_ոզե Սերրան է, ով առաջին փուլում հավաքել էր 33 տոկոս ձայն, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բրազիլիայում ընտրությունների մասնակիցների թիվը 136 մլն է:





























