«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն անդրադարձել է փաստին, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ Ազգային ժողովում արգելափակված է YouTube կայքը:

«Սա, իհարկե, ամենահեշտ լուծումն է եւ իր մեջ խիստ որոշակի տրամաբանություն ունի: Ճիշտ այդ տրամաբանությամբ, օրինակ, ջայլամը, թշնամի տեսնելուն պես գլուխը խրում է ավազի մեջ` մտածելով, որ եթե ինքը թշնամուն չի տեսնում, ուրեմն թշնամին էլ իրեն չի տեսնում: Մեր խորհրդարանի դեպքում, երեւի սրան ավելացել է այն մեկ այլ գործոն. «դե որ դու մեր հետ տենց ես վարվում, մենք էլ գեզ կանջատենք, գնա ու մտածի»:

Բայց, սա իհարկե, հարցի համակողմանի լուծում չէ: Այդ սադրիչ կայքը պետք է արգելափակել ՀՀ ողջ տարածքում: Եվ ընդհանրապես պետք է արգելել նաեւ ինտերնետը: Մեր պապերը, որ ինտերնետ չունեին ու Ֆեյսբուքում չկային, պակա՞ս հայեր էին: Այնպես որ կարելի է նաեւ օրակարգ մտցնել եւ քննարկել այդ հարցը: Իհարկե, նախապես ամեն ինչ անելով, որ հանկարծ այդ քննարկումները չհայտնվեն YouTube-ում: