ԱՄՆ Նեւադա նահանգում սուպերմարկետներից մեկի 46-ամյա աշխատակից Ջոն Գիլենը կրակահերթ է արձակել իր գործընկերների ուղղությամբ: Նա մոտ ժամանակներս պետք է ազատվեր աշխատանքից: Ականատեսների վկայությամբ, տղամարդը ատրճանակով ներխուժել է խանութ եւ սկսել անկանոն կրակել իր գործընկերների վրա: Արդյունքում երեք մարդ վիրավորվել է, որոնցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է CNN-ը:

Տեղի ունեցածից հետո հուզված Գիլենը բարիկադավորվել է սուպերմարկետի հետնամասում: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն սկսել են բանակցություններ վարել տղամարդու հետ, որը տեւել է շուրջ 6 ժամ:

Ի վերջո, հուզված հանցագործը հանձնվել է ոստիկաններին:

Հանցագործության դրդապատճառները ճշտվում են: