Հոկտեմբերի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսվերի համալսարանի սպա-ուսանողներին եւ պրոֆեորադասախոսական անձնակազմին:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տոնոյանը ներկայացրել է ՀՀ անվտանգության միջավայրի վրա ազգող ներքին եւ արտաքին գործոնները, ինչպես նաեւ պարզաբանումներ տվել ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ:
Տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է նաեւ ՀՀ պաշտպանական գերատեսչության տեսակետերը տարածաշրջանային անվտանգության խնդիրների եւ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: ԳԴՀ Բունդեսվերի համալսարանի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին բաց եւ անմիջական քննարկման համար` նշելով, որ այն մեծապես նպաստեց տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ նրանց ընկալումների խորացմանը:




























