Այսիօր` հոկտեմբերի 30-ի առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Մաքսիմա» ռեստորանային համալիրում:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ եւ փրկարար ծառայությունների աշխատակիցները:
Հրդեհի մարման համար հրշեջները դեպքի վայր էին եկել 2 հրշեջ մեքենաներով: Մարման աշխատանքները տեւել է մոտ 40 րոպե, որից հետո հրշեջները դեպքի վայրից հեռացել են:
Թե որնէ եղել հրդեհի պատճառը, կպարզվի առաջիկայում: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:





Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























