Ինտերի կիսապաշտպան Սալի Մունտարին նվազագույն հաշվով հաղթանակ բերեց միլանցիներին` Իտալիայի առաջնության 9-րդ տուրի Ջենովայի հետ խաղում:

19-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Մունտարին աչքի ընկավ 45-րդ րոպեին: Ինտերը 18 միավորով բարձրացավ երկրորդ տեղը: Առաջատարը 19 միավոր վաստակած Լացիոն է: