Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է դպրոցներից մեկում տարրական դասարանի աշակերտների աչքի առաջ ուսուցչուհուն ծեծի ենթարկած տղամարդը:

Նա եղել աշակերտուհիներից մեկի հայրը` Անդրեյ Պոպովը, ով հնարավոր է, առնչություն ունի թմրանյութերի անօրինական տարածմանը:

Տղամարդը եկել էր դպրոց պարզելու, թե ինչո՞ւ է իր աղջիկը վնասվածք ստացել: Խոսակցությունը սկսել է երիտասարդ ուսուցչուհուն հասցված ապտակից: Նա փորձել է փախչել, սակայն կասկածյալը կարողացել է բռնել նրան եւ հարվածել ոտքերով: Ու այս ամենը աշակերտների աչքի առաջ:

Երիտասարդ ուսուցչուհի Օլգա Խարիտովան դիմում է  գրել հեռանալու մասին:

Հարուցվել է քրեական գործ: