Ամերիկյան Time շաբաթաթերթը հրապարակել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոյի հոդվածը, որում նա կոռուպցիոն մեղադրանքներ է հնչեցրել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հասցեին: Այս մասին գրում է Gazeta-ն:
Հոդվածում Օնիշչենկոն պնդում է, որ անձամբ է ականատես եղել հսկայածավալ կոռուպցիոն գործողություններին Պորոշենկոյի մասնակցությանը:
«Վճարելուց հրաժարվող անձինք կառավարության կողմից նպատակաուղղված հարձակումների են ենթարկվել»,- հայտարարել է Օնիշչենկոն:
Նա հավելել է, որ Պորոշենկոն նաեւ հանձնարարել է իր դեմ քրեական գործ հարուցել:





























