Պեկինի քաղաքային իշխանությունները ձեռնամուխ են եղել մետրոպոլիտենի 22-րդ գծի կառուցման աշխատանքներին, որը մեգապոլիսը կմիացնի Սանհե քաղաքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Xinhua-ն:
9 կայարան ունեցող գծի երկարությունը կկազմի 54,3 կմ: Գնացքների արագությունը կկազմի 160 կմ/ժամ: Ուղեւորներին անհրաժեշտ կլինի 40 րոպե մի կայարանից մյուսը հասնելու համար: Ակնկալվում է, որ մետրոպոլիտենի նոր գիծը պատրաստ կլինի 2020 թվականին:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Նշենք, որ Պեկինի մետրոն գործում է 1969 թվականից եւ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում գծերի երկարությամբ՝ զիջելով միայն Շանհային: Այն կազմում է ավելի քան 550 կմ: Ամեն օր Պեկինի մետրոյից օգտվում է շուրջ 8,5 մլն մարդ:
Սպասվում է, որ 2020 թվականին մետրոյի գծերի ընդհանուր երկարությունը կանցնի 1000 կմ-ից:





























