«Բոլորս գիտենք,որ հայ-թուրքական սահմանը փակել է Թուրքիան՝ հայտարարելով, որ սահմանը կբացվի միայն այն պայմանով,եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները որոշակի առաջխաղացում ունենան»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց փորձագետ Երվանդ Բոզոյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում նույնպես կար տեսակետ, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվի, քանի դեռ գոյություն ունի ղարաբաղյան խնդիրը,սակայն, թուրքական կողմը գնալով սեպարատ բանակցությունների, համոզվեց, որ իրենք այլեւս ճնշման լծակներ չունեն հայ-թուրքական հարաբերությունները կապելու հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։

Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, Թուրքիայի քաղաքական ուժերը լավ են գիտակցում իրենց ազգային շահերը եւ շարունակում են հայ-թուրք հարաբերությունների բարելավման գործընթացն ուղղակիորեն կապել ԼՂ խնդրի հետ։

«Թուրքիան իմիտացիոն դաշտ է ստեղծում՝ տեղափոխելով այն ղարաբաղյան դաշտ եւ ճնշումները սկսում են արդեն Ղարաբաղի վրա։ Արդյունքում, հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվում, եւ քննարկումները սկսում են ընթանալ ղարաբաղյան խնդրի շուրջ, որը շատ վտանգավոր է»,- նշեց նա՝ ընդգծելով. «Իսկապես, հայ-թուրքական հարաբերությունները պետք է բարելավել»: