Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իր սուրբծննդյան ելույթի ժամանակ բրիտանացիներին կոչ է արել  միավորվել ԵՄ կազմից դուրս գալուց հետո երկրի նոր դերի որոշման հարցում, գրում է Business Insider–ը։

«ԵՄ կազմից դուրս գալով՝ մենք պետք է օգտագործենք այդ պատմական հնարավորությունը աշխարհում մեզ համար նոր դեր ստեղծելու եւ մեր երկիրը միավորելու հարցում»,– ասել է վարչապետը։

Մեյը շնորհավորել է բոլոր բրիտանացիների տոնը՝ նշելով երկրի կենսամակարդակի բարելավման ուղղությամբ համատեղ ջանքերի կարեւորությունը։