Նիգերիայի կառավարական բանակը կարողացել է իր հսկողության տակ վերցնել «Բոկո Հարամ» արմատական խմբավորման վերջին ճամբարը Սամբիսա անտառային զանգվածում՝ Բոնրո նահանգի հյուսիսում։ Այս մասին ասել է երկրի նախագահ Մուհամմադու Բուխարին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«ԶՈւ ղեկավարությունը ինձ հայտնել է, որ ճամբարը գրավել են ուրբաթ։ Ահաբեկիչները դիմել են փախուստի, նրանք թաքնվելու տեղ չունեն»,– ասել է պետության ղեկավարը, փոխանցում է Reuters–ը։