Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, որին դեկտեմբերի 23-ին հոսպիտալացրել էին աջ թոքի բորբոքման պատճառով, շուտով վերակենդանացման բաժանմունքից սովորական պալատ կտեղափոխվի։ Այս մասին «Ինտերֆաքս»–ին հայտնել են բժշկական շրջանակում աղբյուրները։

«Լուժկովի վիճակում դրական դինամիկա է նկատվում, նա արդեն իրեն լավ է զգում»,– հայտնել է գործակալության զրուցակիցը։ Պլանավորվում է, որ նախկին քաղաքապետին Նոր տարուց առաջ դուրս կգրեն։

Լուժկովն ինքն ասել էր, որ իր վիրուսային ինֆեկցիայի պատճառով մոտ աջ թոքի բորբոքում է գրանցվել։