ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախագահի անունից վերջին անգամ շնորհավորել է քաղաքացիներին Սուրբ ծննդյան կապակցությամբ՝ հիշեցնելով հաջողությունների, քրիստոնեական արժեքների մասին, հայտնում է Hill–ը։

«Ամենամեծ նվերը, որը ես ու Միշելը ստացել ենք վերջին 2 տարիների ընթացքում, ձեզ որպես նախագահ եւ առաջին տիկին ծառայելն է եղել»,– ասել է Օբաման։

«Մենք Ամերիկան ավելի հարգի ենք դարձրել ամբողջ աշխարհում։ Մենք մեզ վրա ենք վերցրել մեր մոլորակը մեր երեխաների համար պաշտպանելու եւ շատ այլ բաների համար մղվող պայքարի առաջատարությունը»,– հավելել է ԱՄՆ նախագահը։

Խոսելով Սուրբ ծննդյան մասին՝ Օբաման ամերիկացիներին հիշեցրել  քրիստոնեական արժեքների մասին՝ քաղաքացիներին կոչ անելով ողջունել բոլոր կրոններն ու դավանանքները։

Նշենք, որ 2017-ի հունվարի 20-ին Օբաման վայր կդնի նախագահի լիազորությունները։