Իսրայելի Հայֆա քաղաքի նավթամշակման գործարանում ուժեղ հրդեհ է տեղի ունեցել: Հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 25-ի առավոտյան, փոխանցում է Lenta-ն:
Պատահարի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է ինչ-որ ժամանակով կրակի ուժգնությունը մեղմել, սակայն ավելի ուշ այն նոր ուժով է բռնկվել: Տեղի ունեցածի հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում: Իշխանությունները դիմել են տեղի բնակիչներին՝ կոչ անելով տներից դուրս չգալ եւ պատուհաններն ամուր փակել՝ այրման արգասիքների թունավորումից խուսափելու համար:





























