ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կաթոլիկների Սուրբ Ծննդի առիթով ԶՈՒ աշխատակիցների առջեւ ունեցած ելույթում հարգել է զոհված ամերիկացի զինվորականների հիշատակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:

Սուրբծննդյան օրը Սպիտակ տան ղեկավարը կնոջ հետ, ավանդույթի համաձայն, այցելել է Հավայիում ծովային հետեւակայինների ռազմաբազա, ելույթ ունեցել՝ նշելով, որ ամերիկացիները ծառայություն են անցնում այնպիսի վտանգավոր եւ հեռավոր վայրերում, ինչպիսիք են Իրաքն ու Աֆղանստանը:

Օբաման ընդգծել է, որ իր համար «մեծ պատիվ էր ամերիկյան ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարը» լինելը:

Գործակալության տվյալներով՝ Օբաման ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահն է, որի պաշտոնավարման երկու ժամկետի ընթացքում էլ ամերիկյան զորքերն անդադար մարտերի են մասնակցել: