ԱՄՆ Վերաքննիչ դատարանը մերժել է հայցը, որը վիճարկում էր ամերիկահայ ոստիկան Սթիվ Կարագյոզյանի գործով վճիռը։
Դատարանի վճռով՝ 2012–ին Սթիվ Կարագյոզյանը 150 հազար դոլար փոխհատուցում էր ստացել էթնիկ պատկանելիության պատճառով հալածանքների համար, փոխանցում է Los Angeles Times–ը։
Կարագյոզյանը, որը դեռ աշխատում է ոստիկանական տեղամասում, հայտնել էր, որ որոշ սերժանտներ եւ դետեկտիվներ հայերի հասցեին վիրավորական եւ նվաստացուցիչ արտահայտություններ են թույլ տվել իրենց։
Կարագյոզյանը նաեւ ավելի քան 700 հազար դոլար էր ստացել իրավաբական օգնության ծախսերի համար։





























