Սեւ ծովում կործանված «Տու 154» օդանավի պոչի մասի վնասվածքները վկայում են այն մասին, որ հրամանատարը փորձել է օդանավն իջեցնել ջրի վրա, հայտնում է ուժային կառույցներում ՏԱՍՍ-ի աղբյուրը։
«Ջրասուզակները հայտնաբերել են օդանավի մասեր՝ թեւերից սկսած մինչեւ պոչի մաս։ Նախնական տվյալներով, վնասվածքները վկայում են այն մասին, որ հրամանատարը ցանկացել է վայրէջ կատարել ջրի վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պոչի մասը հայտնաբերվել է, բայց ջրից չի հանվել։ Դրա վրա երեւում են շարժիչների բեկորները։
ՌԴ ՕՏՈւ Տու 154 օդանավը կործանվել է դեկտեմբերի 25-ին Ադլերի օդանավակայանից օդ բարձրանալուց գրեթե անմիջապես հետո։ Օդանավն ընկել էր Սեւ ծովի մեջ՝ ափից ոչ հեռու։
Օդանավում 84 ուղեւոր կար, ու անձնակազմի ութ անդամ։



























